Իտալիայում շներին արգելել են հաչել սիեստայի ժամանակ

Իտալական Կամպանիա շրջանի Կոնտրոնե համայնքի քաղաքապետը բավական անսովոր հրամանագիր է ստորագրել․ քաղաքական գործիչը արգելել է շներին հաչել  հետճաշյա ժամին, որն Իտալիայում անվանում են  «ռիպոզո»։

869image_ugatokutyaՀոգնելով կենդանիների մշտական աղմուկից՝ Կոնտրոնեի քաղաքապետը սահմանել է, որ օրինախախտ շների սեփականատերերը պարտավոր են վճարել  25 EUR եվրոյից 500 EUR եվրո տուգանք հաչող կենդանու համար։ Նոր կանոնը կգործի ժամը 14:00-ից 16:00-ին, ինչպես նաև՝ գիշերվա ժամերին։ Թե ինչպես պետք է տերերը ստիպեն նրանց լռել, նոր օրենքում չի նշվում։

You might also like