Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու են ինքնաթիռների նստատեղերը միշտ կապույտ

Այլ գույնի նստատեղեր ավելի հաճախ հանդիպում են բիզնես դասում, քանի որ դրանով ավելի քիչ մարդիկ են թռչում, հետևաբար՝ կտորը ուշ կմաշվի։ 

Ուշադրություն դարձրե՞լ եք նրան, որ ինքնաթիռներում նստատեղերը միշտ (հազվադեպ բացառություններով) կապույտ գույն են։ Միգուցե, երկնքի հետ ասոցացիա՞ն է։ Ոչ, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։

Ավելի ճիշտ, պատասխանն էլ պարզ է, բայց ոչ ակնհայտ։ Իրականում ինքնաթիռների մեծ մասում նստատեղերի կապույտ լինելու  համար կա երկու պատճառ։

Առաջին հերթին՝ դա պրակտիկ է։ Կապույտի վրա այնքան էլ տեսանելի չեն մաշվածությունը, բծերը և այլ աղտոտվածություն։ Իսկ դա նշանակում է, որ դրանք ավելի երկար կծառայեն։

Ինքնաթիռի կապույտ նստատեղ

Երկրորդ, համաձայն գիտական հետազոտությունների՝ կապույտը մարդկանց մեծամասնության մոտ ասոցացվում է անվտանգության հետ։ Նունիսկ աերոֆոբիայով չտառապող մարդիկ ինտուիտիվ գնահատում են ավիաընկերության գրավչությունը՝ ըստ նրա գույների։ 

Իսկ ձեզ  ո՞ր գույնն է անվտանգություն ներշնչում։

You might also like