Ինքնաթիռի սրահում չի թույլատրվում օգտագործել բջջային հեռախոս: Եթե դա ձեզ մոտ խուճապ է առաջացնում, ապա այդ վիճակը կոչվում է նոմոֆոբիա: Ձեր մեջքը պշաքաղվո՞ւմ է, ձեռքերի ափերը քրտնո՞ւմ, սիրտը արագ բաբխո՞ւմ և օդը չի հերիքո՞ւմ, երբ բորտուղեկցորդը թռիչքից առաջ հայտարարում է, որ պետք է անջատել հեռախոսը: Ուրեմն դուք տառապում եք նոմոֆոբիայուվ (Nomophobia), որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ֆոբիա, երբ չկա բջջային հեռախոս»:
Դա վիճակ է, որը վերջերս հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում անցկացված ուսումնասիրության ընթացքում: Ենթադրաբար, բրիտանացիների 53 տոկոսը տառապում են, երբ կորցնում են բջջային հեռախոսը, երբ մարտկոցը լիցքաթափվում է, հաշվին գումար չկա կամ կապը լավ չէ: Նման վիճակի նշանները համեմատելի են հարսանիքին նախորդող անհանգսիտ վիճակի հետ: «Ամեն ինչ բերում է նրան, որ այս լուրջ ֆոբիան պետք է տագնապի ազդանշան լինի բոլոր ավիաընկերությունների համար»,-բացատրում է Onair-ի տնօրեն Իեն Դոկինզը:
Այս ավիաընկերությունը կարող է մեղմացնել բոլոր բողոքները, քանի որ Onair -ը առաջարկում է wlan և թույլ է տալիս ուղևորներին օգտվել բջջայիններից ինքնաթիռում: Սական ինքնաթիռներում գոյություն ունի ոչ միայն նոմոֆոբիա, այլև՝ մոբոֆոբիա, մասնավորապես՝ ԱՄՆ-ում: Շատ ուղևորներ վախենում են նյարդայնացնող մեղեդիներից և հարևան ուղևորների անվերջանալի բարձր հեռախոսային խոսակցություններից: Բջջային հեռախոսների օգտագործման թույլտվությունն էլ կարող է սրել այս խնդիրը: