Փարիզի DIsneyland-ը փորձում է փակել պարտքերը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Disneyland այցելել են մուլտֆիլմերի ավելի քան 250 միլիոն սիրահարներ, և այն այժմ պատրաստվում է նշել իր 20 ամյակը, սակայն հսկայական չափերի հասնող պարտքն այնքան էլ լավ նվեր չէ զվարճանքների այգու համար:

Daily Mail-ը գրում է, որ, չնայած Փարիզի Disneyland–ի այցելուները ստիպված են 51 եվրո վճարել մուտքի տոմսի համար, և չնայած, որ տարեկան այնտեղ այցելում է 15.7 միլիոն մարդ, այսօր բացահայտվել է, որ զվարճանքների այգին 1.9 մլրդ Եվրոյի հասնող պարտք ունի:

Իհարկե, Disneyland–ի համար նման պարտքային խնդիրը հեքիաթային լուծում չի կարող ունենալ, քանի որ տերերը հայտնում են, որ պարտքի մարման համար 12 տարի կպահանջվի: / 1in.am

You might also like