Ապրիլի 12-ին փարիզյան Դիսնեյլենդը նշում էր իր հոբելյանը։ Տոնի առթիվ՝ այգու այցելուների համար պատրաստվել էր հատուկ ծրագիր։ Այդ օրը վաճառքի եղել են էքսկլյուզիվ դիզայնով տոմսեր։ Մինչև ապրիլի 30-ը այգում կարելի է գնել նոր քաղցրավենիքներ՝ արտադրված հատուկ տոնի համար։
Պարկը այդ օրը բացվել է սովորականից շուտ՝ առավոտյան 8-ին։ Քնած Գեղեցկուհու ամրոցի մոտ տոնական ներկայացում է բեմադրվել։ Իսկ ամենահայտնի կերպարային զույգը՝ Մինի և Միկի Մաուսները, վարել են տոնական շոուն։
Այդ օրը ավանդական շքերթին առաջին անգամ մասնակցել են նաև այգու աշխատակիցները։ Տարբեր մասնագիտությունների և տարիքի շուրջ 1000 մարդ անցել են այգու փողոցներով հեքիաթային հերոսների հետ։