Դիսնեյլենդը ներկայանում է մութ կողմով

Չնայած ֆինանսական խնդիրներին՝ հեքիաթը հայտնի զվարճանքների այգում չի ավարտվում: Չարի ամենագլխավոր տոնի՝ Հելոուինի  նախօրեին փարիզյան Դիսնեյլենդը ազատ է արձակում հեքիաթային աշխարհի բոլոր մութ ուժերին: Արդեն 2014 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած այգու գլխավոր արահետով անցնում են կենպարների շքերթներ, որոնք այս կամ այն կերպ կապված են չարի կամ կախարդանքի հետ:

Disneyland Halloween

Երթը գլխավորում է հզոր և գեղեցիկ Մալեֆիսենտան, իսկ այգու գլխավոր խորհրդանիշ հայտնի ամրոցը այժմ շրջապատված է ահաբեկող մացառուտներով, որոնք հեռվից նման են վիշապի թեփուկների: Այդ մացառուտների յուրաքանչյուր ճյուղ պատրաստված է կախարդների կոտոշների տեսքով, որոնք գիշերը սկսում են երերալ՝ ամրոցին տալով ավելի զարհուրելի տեսք:

Disneyland Halloween

Եվ իհարկե, այս ամենը չէր կարող լինել առանց ավանդական դդումների և լայնածավալ փառատոնի, որը կանցկացվի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի  1-ին: Իսկ արդեն նոյեմբերի 3-ին Դիսնեյլենդ կվերադառնան բարի փերիները և այգին կբերեն հին տեսքի:

Disneyland Halloween

You might also like