Ի՞նչն է ստիպում ավելի քան 20 միլիոն մեծահասակների ամեն տարի այցելել Disney World՝ թողնելով երեխաներին տանը: Ուղևորվենք այդ հրաշալի աշխարհ, որը ինչպես պարզվեց,միայն մանկական զվարճանքների տեղ չէ:
Աշխարհում ընդամենը 5 առողջարան և Դիսնեյի 11 թեմատիկ այգի կա: Շատերը կարծում են, որ Դիսնեյլենդը բացառապես մանկական ատրակցիոն է: Սակայն մոտավորապես 51 միլիոն մարդկանցից յուրաքանչյուր 3-րդը, որոնք ամեն տարի այցելում են Walt Disney World, գալիս են առանց երեխաների:
Այս կախարդական աշխարհի գաղտնիքը նրանում է, որ այստեղ ցանկացած մարդ հետևելով հրավառությունը, զվարճանալով ատրակցիոնների և բազմազան այլ զվարճանքների վրա, իր մեջ կարթնացնի քնած երեխային: Մեծահասակները չեն վախենում այստեղ հիմարի տեսք ունենալուց: Դա մի տեսակ իրականությունից փախչել է, հետճգնաժամային թերապիա, որի շնորհիվ կարելի է գոնե որոշ ժամանակով մնալ միայնակ:
Եվ ահա հարց է ծագում՝ արժե՞ այդ ամենը, թե՞ ոչ: Արժե արդյոք վատնել ձեր թանկարժեք ժամանակը այդպիսի վայրում՝ անտեսելով արվեստի հսկայական գործերը, թանգարանները և «մեծահասակների» համար այլ տեսարժան վայրերը: Չէ որ շատերն են հասկանում, որ այդ կերպ կորպորատիվ Ամերիկան սովորել է խաղալ մարդկանց էմոցիաների հետ: Ինչևէ: Չէ որ դա Դիսնեյի կախարդական աշխարհն է: Բավական է մի քանի օր անցկացնել Օռլանդոյում գտնվող Walt Disney World Resort-ում և դուք կհասկանաք, թե ինչու, ինչի համար և ինչ հիմունքներով:
Օռլանդոյի միջազգային օդանավակայանից Disney’s Magical Express ավտոբուսը ձեզ կվերցնի և կհասցնի այն վայրը, որտեղ վստահեցնում են, որ իրականանում են բոլոր երազանքները: Թերհավատությունը սկսում է հալվել՝ ինչպես թեժ եղանակին կրեմ բրյուլեն, իսկ ամենաագահ չափահասը, որը սիրահարված է իր չափահասությանը և բարձր IQ-ին, սկսում է հասկանալ, որ այսքան ժամանակ ինչ-որ բան բաց է թողել:
Բացման օրը՝ 1971 թվականին տոմսի արժեքը՝ $3,50
Տոմսի արժեքը ներկա պահին՝ $90
Շատերը մնալու համար ամրագրում են Disney’s Yacht Club Resort-ը, որը գտնվում է «Կախարդական Թագավորությունում» և կահավորված է Նոր Անգլիայի ոճով: Այստեղից շատ հարմար է հասնել նավակով մինչև Disney’s Hollywood Studios, ինչպես նաև հնարավոր է ոտքով հասնել «Էպկոտ» զվարճանքների այգին:
Disney World-ը դարձել է աճպարարության իսկական աշխարհ՝ շնորհիվ ընկերության աննախադեպ ուշադրությանը մանրուքներին: Այն ամենը, ինչ դուք կտեսնեք զվարճանքների այգում, ունի իր պատմությունը. սկսած Մոխրոտիկի ամրոցից, մինչև Տայֆուն ծովածոցը: Ամեն տեղ հնչում է հիանալի ֆոնային երաժշտություն, որը տրամադրություն է ստեղծում: Ընկերությունը ազդեցության համար նաև օգտագործում է հոտեր: Օրինակի համար Soarin’ Over California ատրակցիոնում դելտապլանով թռիչքը ուղեկցվում է ցիտրուսի բույրով, այդպիսով տպավորություն թողնելով, թե թռչում ես նարինջի այգիների վրայով: Կա լեգենդ, ըստ որի Main Street U.S.A շրջանում տան մթնոլորտը ստեղծվում է օդամղիչի միջոցով, որը թարմ թխված բլիթների բույր է աևձակում:
Նման «դժվարին» պատրանքը պահպանելու համար պահանջվում է տասնյակ հազարավոր աշխատակիցների հավատարմությունը, որոնց Disney World -ում անվանում ե cast members՝ «թատերախմբի անդամներ»: Ժամանակ առ ժամանակ ստիպված կլինեք հիշեցնել ինքներդ ձեզ, որ այդ բոլոր խովայինները, թզուկները, արքայադստրերը, ծովահենները և պատմական անձինք պարզապես դերասաններ են:
Եթե դուք դժվարանում եք ընդունել «թմրած» աշխարհը այնքան թեթև, ինչպես մանկությունում, ապա ձեզ հարկավոր է խմել: Դրա համար իդեալական կլինի Stormalong Bay բարը. բավականին հաճելի և քաղաքակիրթ վայր, որտեղ հնարավոր է հանդիպել գործարար կոստյումներով մարդկանց, որոնք աշխատում են իրենց նոթբուքերով: Պատվիրեք Banana Cabana-ն 8,75 դոլարով: Ինչպես ամեն ինչ «Դիսնեյի աշխարհում»՝ դա ևս քաղցր է և ներծծվում է օրգանիզմի յուրաքանչյուր բջջում:
Օռլանդոյի Դիսնելենդը նշանակված հասցե չի ունեցել, քանի որ Ուոլտ Դիսնեյը այն հորինել է ինքը. Հարբոր-բուլվար, 1313: Թող ձեզ չվախեցնի միանգամից երկու սատանայական դյուժինը, քանի որ դրանցում թաքնված իմաստ կա. անգլիական այբուբենի տասներեքերորդ տառը դա «Մ»-ն է: Այդ կերպ հանճարեղ մուլտիպլիկատորը կոդավորել է իր սիրելի մուլտհերոսի՝ Միքի Մաուսի անունը:
Միայն զվարճանքների այգում կարող ես հասկանա, թե ինչպիսի մարդ է եղել Ուոլտ Դիսնեյը : Walt Disney World-ի ստեղծողը, որը ծնվել և մեծացել է Միջին Արևմուտքում, եղել է ամերիկյան լավատեսության և հայրենասիրության կրողը: Նա ասել է, որ կառուցել է Disney World-ը մասամբ այն պատաճառով, որ անհանգստացած է եղել մոթելների և ֆաստ ֆուդերի առաջացումից, որոնք սկսել էին «հարձակվել» Դիսնեյլենդի վրա: Ցավոք, ծեր Ուոլտը մահացավ թոքերի քաղցկեղից 1966 թվականին՝ իր երազանքների մեգապոլիսի շինարարարական աշխատանքները սկսելուց վեց ամիս առաջ:
Ձեր առաջին գիշերը «Դիսնեյի աշխարհում» պետք է զբոսնեք Disney’s BoardWalk-ով, որտեղ ստեղծվել է 1920-ական թվականների Ատլանտիկ Սիթիի մթնոլորտը: Ընթրել կարող եք Flying Fish Café-ում՝ պատվիրելով խրթխրթան կրաբե կոտլետներ, իսկ աղանդերի համար՝ կարամելապատ «Նապոլեոն» բանաններ:
Disney World –ի առավոտը իսկապես հեքիաթային է: Արևածագի մեջ լողում են վիկտորիանական դարաշրջանի շենքերը, Harmony Barber Shop վարսահարդարները պատրաստ են ընդունել առաջին հաճախորդներին, իսկ Միքի Մաուսները խմում են ասպիրին՝ հաղթահարելու համար նախորդ գիշերվա գերհոգնածությունը:
Եթե դուք ծրագրել եք ձեր ուղևորությունը առանց երեխաների, ինչպես նաև ցանկանում եք խուսափել զբոսաշրջիկների ամբոխից, որոնք Disney World-ը վերածում են հսկայական մրջնանոցի, այդ դեպքում գնացեք այդտեղ սեպտեմբերի կեսերին: Disney ընկերության զբոսաշրջության մասնագետ Սյուզեն Կելլին վստահեցնում է, որ այգում զբոսնել հարկավոր է ժամացույցի սլաքի ուղղությամբ (մարդկանց մեծ մասը ավտոմատ կերպով թեքվում է աջ): ժամանակի խնայողության համար օգտվեք անվճար FastPass համակարգից, որը կտրուկ իջեցնում է հերթերում սպասելու ժամանակը, որոնք գոյանում է խոշոր ատրակցիոնների մոտ:
Տեղավորվում ենք հեքիաթում
Բազմաթիվ դիսնեյյան հյուրանոցներում դուք վճարում եք այն բանի համար, որ նրանք գտնվում են անհավանական մոտիկ զվարճանքների այգուն: Օրինակ Disney’s Grand Floridian Resort & Spa-ն առաջարկում է ոչնչով աչքի չընկնող կահավորանքով համարներ 550 ԱՄՆ դոլարով, սակայն այն գտնվում է մի քանի րոպե հեռավորության վրա Magic Kingdom-ից (տոմսը՝ 101 դոլար):
Disney’s Yacht Club Resort-ում (սկսած 545 դոլարից) ծիծաղելի փոքրիկ վաննաներ են, բայց հիանալի լողավազանային գոտի:
Disney’s Animal Kingdom Lodge-ի համարները (երկտեղանոց համարը սկսած 333 դոլարից) ունեն բացօթիկներ, որտեղից հնարավոր է տեսնել արոտավայրերում խաղաղ զբոսնող ընձուղտներին:
Ուոլտ Դիսնեյի կայսրության ամենահասանելի հյուրանոցներից մեկը՝ Disney’s Port Orleans Resort –ը, առաջարկում է երկտեղանոց համար ընդամենը 196 դոլարով, բայց հենց դա է գրավում աղմկոտ ընտանիքներին, ովքեր ինչպես ասվում է, նստում են մեկը մյուսի գլխի վրա: Իսկ դուք որոշել էիք հանգստանալ ձեր երեխաներին դաստիարակելուց և նրանց մշտական «ում» և «ինչու» հարցերից:
Դիսնեյլենդ, Դիսնեյլենդ, ես քեզ կուտեմ:
Flying Fish Café-ի հետ արդեն ծանոթ եք, որը մասնագիտացված է ծովամթերքներով ուտեստների վրա, և այժմ ժամանակն է ուղևորվել առաջ և թափառել դիսնեյյան խոհանոցով:
Անպայման այցելեք Disney’s Animal Kingdom Lodge հյուրանոցի Jiko ռեստորան (գլխավոր ուտեստները սկսած 28 դոլարից): Այստեղ հնարավոր է ծանոթանալ իսկական աֆրիկական խոհանոցի հետ՝ պատվիրելով խորոված վարազ կամ ձկան բարբիքյու:
Victoria & Albert’s –ը միակ վայրն է Disney World-ում, որտեղ հնարավոր է պատվիրել կայսերական ասետրինայի ձկնկիթ (սկսած 135 դոլարից):
Արագ սնվել ցանկացողները ավելի լավ է այցելեն «էպկոտ» այգում գտնվող փոքրիկ ռեստորաններ: Եթե դուք եղել եք Սան Դիեգոյի ափամերձ տարածք, ապա դուք կարող եք թարմացնել ձեր հիշողությունները բացօթյա La Cantina de San Angel ռեստորանում (հիմնական ուտեստները սկսած 8 դոլարից): Ցավոք, «տակո դե կարնե» ուտեստը այստեղ այնքան էլ համեղ չէ, որքան Սան Դիեգոյում, բայց ամեն ինչ կուղղի «Մարգարիտա»:
Ժամանցային Դիսնեյ. գիշերային կյանքը
Երբ Դիսնեյ ընկերությունը մի քանի տարի առաջ փակեց Pleasure Island գիշերային ակումբը, շատերը կարծեցին, թե Disney World-ը վերացավ մեծահասակների համար: Այո, այժմյան առաջարկը չի կարելի համեմատել «Հաճույքի կղզու» հետ, բայց այստեղ շարունակում է տիրել ուրախ մթնոլորտ գիշերները:
Գրեթե յուրաքանչյուր այգում կա սեփական գիշերային բարը: Բացառություն է կազմում միայն «Կախարդական թագավորությունը», որտեղ կարելի է պատվիրել ալկոհոլային խմիչք ընթրիքին միայն «Be Our Guest» ռեստորանում: Էպկոտում կա La Cava del Tequila, Disney’s Hollywood Studios-ում՝ Tune-In Lounge, իսկ Disney’s Animal Kingdom-ում՝ Dawa Bar-ը: Բայց պետք չէ չարաշահել, որպեսզի չդառնաք «Կենդանիների թագավորություն» համալիրի մի մասը:
Դիսնեյի աշխարհում ամենահայտնի ոչ մանկական ժամանցներից մեկն էլ World Showcase ատրակցիոնն է: Սա մշակույթի յուրօրինակ, համաշխարհային ցուցափեղկ է, ներառյալ՝ աշխարհի տարբեր երկրների ուտեստները և խմիչքը: Այստեղ կարելի է խմել մեքսիկական տեկիլա, ուտել ճապոնական գլանաթխվածքներ և ամփոփել այդ ամենը ամերիկյան համբուրգերներով: Այնպես որ, Դուք ստիպված չեք լինի նստել բարերում և ռեստորաններում, ավելի լավ է շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեք՝ համտեսման վճարով:
Disney World-ում չեն վաճառում մաստակ: Այս արգելքը նախաձեռնել է հենց Ուոլտ Դիսնեյը, ով սիրել է մաքրությունը և չի ցանկացել, որ իր հյուրերը անընդհատ կպչեն աթոռներին: Ամեն օր ժվարճանքների այգում այցելուները թողնում են 30 տոննա աղբ: Այդ աներևակայելի աղբի լեռը մաքրելու համար անհրաժեշտ է 3000 շվաբռ, 1000 ավել և ավելի քան 500 կտոր:
Disney World-ը միայն աշխարհի ամենամեծ զվարճանքների այգին չէ, այն վայր է, որտեղ կարելի է տոմս գնել դեպի մանկություն, և, թեկուզ, կարճ ժամանակով ստիպել ժամացույցի սլաքներին պտտվել հակառակ ուղղությամբ: Եվ եթե դուք դեռ կասկածում եք՝ մեծացել եք, թե ոչ, անպայման այցելեք «Դիսնեյի աշխարհ», չէ որ սա հավերժ երիտասարդության գաղտնիքը իմանալու ձեր շանսն է: