Յուրահատուկ առաջարկ քմահաճ համադամասերների համար պատրաստել է Մադրիդի Ramón Freixa ռեստորանը: Ավագ խոհարար և միաժամանակ հաստատության սեփականատեր Ռամոն Ֆրեյշան հյուրերին առաջարկել է հատուկ ճաշացանկ, որի ուտեստները ստեղծվել են Christian Dior-ի բույրերի ազդեցության տակ:
Ութը նոր ուտեստների նախատիպ են դարձել ֆրանսիական Տան կուլտային բույրերը՝ կանացի Miss Dior, Poison, J’Adore, Dior Addict և տղամարդկային Eau Sauvage, Fahrenheit, Dior Homme և Bois d’Argent: Համադամասերների դատին ներկայացված են շոկոլադե պանակոտան՝ համեմի ծիլերով և կարմիր խնձորներով, ալյուրի մեջ թաթախված տափակաձուկը, օմարով բրինձը, թարթառի սոուսով ոստրեն և նույնիսկ նոր մեկնաբանությամբ դասական բուրգերը:
Ուտեստների հետ առաջարկվում է նաև հինգը գինիներից մեկը: Dior գուրմե մենյուն փորձել կարելի է մինչև նոյեմբերի 15-ը՝ նախապես ամրագրելով սեղան ռեստորանում, որը գտնվում է C/ Claudio Coello, 67 – 28001 Madrid հասցեում: