Մահվան մասին քննարկումներ կարելի է անել լոնդոնյան սրճարանում

«Մահվան սրճարանի» հայեցակարգը, որտեղ մարդիկ կարող են հանդիպել մեկ գավաթ սուրճի սեղանի շուրջ և շփվել կյանքի վերջի թեմայով, ոչ բոլորին է հասկանալի։ Այնուամենայնիվ, նման հաստատությունները բավականին տարածված են ․ աշխարհի  30 երկրներում արդեն կան շուրջ 2 հազար «մահվան սրճարան»։
Լոնդոնի բնակիչ Ջոն Անդերվուդը վստահ է, որ իր քաղաքում ևս կլինեն շատ մարդիկ, ովքեր կհետաքրքրվեն այդ նախագծով, այդ պատճառով նա սկսել է քրաուդֆանդինգային նախաձեռնություն «մահվան սրճարան» բացելու համար։

Death Cafe London
Ջոնը 42 տարեկան է, նա ունի կին և երկու երեխա։ Մահվան հետ կապված նախագծերը նրա համար նոր չեն, քանի որ մասնագիտությամբ նա հուղարկավորումների կազմակերպիչ է։ 2011 թվականին նա բացել է ժամանակավոր «մահվան սրճարան» Հակնիում (Լոնդոնի շրջան), բայց  վստահ է, որ նման հաստատությունը պետք է մշտապես գործի։

Death Cafe London
Deathcafe.com կայքում «մահվան սրճարան» հայեցակարգը նկարագրված է հետևյալ կերպ․ «Հաճախ միմյանց բոլորովին անծանոթ մարդիկ գալիս են «Մահվան սրճարան», որպեսզի մեկ գավաթ թեյի և թխվածքաբլիթների շուրջ քննարկեն մահը։ Մեր նպատակն է անել այնպես, որ մարդիկ իմանան մահվան մասին ավելին և օգտագործեն իրենց կյանքը առավելագույնով։

Death Cafe London

«Մահվան սրճարանը» նախատեսված է մահվան թեման խմբով քննարկելու համար՝ առանց որևէ պլանի, նպատակների կամ  որոշումների։ Մենք չենք փոխարինում հարազատներին կորցրած մարդկանց աջակցության կենտրոններին կամ հոգեբանի այցելությանը»։ Նման հաստատություններում հանդիպումները մշտապես անցկացվում են անվճար։

Death Cafe London

Ջոնը նշում է, որ նախագծին մշտապես նոր մարդիկ են ավելանում։ Death Cafe London-ը առաջարկում է բոլոր ցանկացողներին դառնալ սրճարանի համասեփականատեր, աշխատել  այնտեղ և զարգացնել այն միասին։ «Մահվան սրճարանի» բաժնետոմս կարելի է գնել   50 ֆունտով՝ սկսած հոկտեմբերի  19-ից։

You might also like