Հայտնաբերվել է Եվրոպայի ամենալավ փողոցային սնունդը
EasyJet Traveler ամսագիրը 73 փորձագետների օգնությամբ, որոնց թվում են հայտնի շեֆ խոհարարներ, բլոգերներ և սննդի մասին գրքերի հեղինակներ, կազմել են Եվրոպայում լավագույն փողոցային սնունդով կրպակների և տաղավարների թոփ-10-ը։
Եվրոպայում լավագույն փողոցային սնունդի կետ է ճանաչվել անիվային կրպակը Կոպենհագենում, որը վաճառում է ավանդական տակո։ Այդ մասին հայտնում է Huff Post-ը։
Ինչպես գրում է պարբերականը՝ Եվրոպայում համեղ ուտելիք գնելու համար պետք չէ աստղաբաշխական գումարներ վճարել միշլենյան ռեստորաններում։ Մի շարք ամենահամեղ ուտեստները կարելի է գնել հենց փողոցում։
Բացարձակ հաղթող է ճանաչվել անիվների վրա գործող Hija de Sanchez կրպակը, որը Կոպենհագենում վաճառում է տակո՝ տարբեր լցոններով մեքսիկական հաց։ Այն կարելի է գտնել Torvehallerne ռեստորանային բակում, որը գտնվում է Բուսաբանական այգու և Orsteds պարկի միջև։
Լավագույն կրպակների ցանկում նաև հայտնվել են Լիսաբոնի Sea Me at Time Out Market-ը, որը վաճառում է ծովամթերքից պորտուգալական և ճապոնական ուտեստներ, Փարիզի Alain Miam Miam-ը, որտեղ կարելի է համտեսել լցոնով տապակած հնդկաճավարի թխվածքաբլիթներ, Ամստերդամի AmsterDAM Good Cookies-ը, որը վաճառում է ավանդական քաղցր վաֆլիներ, Հռոմի Mordi e Vai-ն, որը այցելուներին առաջարկում է համեղ սենդվիչներ։