Կարճ կիսաշրջազգեստներով այցելուների համար անսովոր առաջարկով է հանդես եկել Պեկինից 400 կմ հեռավորության վրա գտնվող Ցզինան քաղաքի Yang Jla Hot Pot ռեստորանի ղեկավարությունը։
Հաստատության մուտքի մոտ կանգնում է հատուկ մարդ, ով չափում է կիսաշրջազգեստների երկարությունը և զեղչ տրամադրում՝ կախված ծնկից կիսաշրջազգեստի միջև եղած հեռավորությունից։
Եթե այդ երկարությունը կազմում է 8 սմ, այցելուներին տրվում է 20 % զեղչ։ Եթե մինչև կիսաշրջազգեստի եզրը լինի 33 սմ, կտրվի 90 % զեղչ։