Ձմռանը կառավարության հրամանով Բոլիվիան կլքեն այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են` Coca-Cola-ն և McDonald’s-ը: Նրանց արտադրանքի վաճառքը երկրի տարածում կդադարեցվի դեկտեմբերի 21-ից: Կառավարությունը իր որոշումը բացատրում է բնակչության առողջության մասին հոգատարությամբ և նույնիսկ «Մայաների օրացույցի ավարտով»:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը նախկինում հայտարարել է, որ ամերիկյան ընկերությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը երկրի տարածքում, քանի որ նրանք հակասում են առողջապահության և մշակույթի օրենքներին: Իշխանության կարծիքով` ամերիկյան գազավորված ըմպելիքը շատ վնասակար է առողջության համար, և դրա օգտագործումը մեծացնում է կաթվածի կամ սրտային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Նման դիրքորոշում ունի կառավարությունը նաև McDonald’s-ի արտադրանքի նկատմամբ, որը այդպես էլ չընդգրկվեց տեղացիների խոհարարական նախասիրություններում: Այդպիսով, Բոլիվիան Կուբայից հետո կդառնա Լատինական Ամերիկայի երկրորդ երկիրը, որտեղ չի վաճառվի McDonald’s-ի արտադրանքը:
«Այս որոշումը հրաշալիորեն զուգորդվում է Մայաների օրացույցի ավարտին և կդառնա կապիտալիզմի ավարտին և իրական մշակութային կյանքին նվիրված տոնակատարությւոնների մի մասը»,-նշել է Բոլիվիայի արտաքին գործերի նախարար Դեվիդ Չոկեուանկան: