Երեք երիտասարդ զբոսաշրջուհի լողացել են պատմական Acqua Paola շատրվանում, որը գտնվում է Հռոմի արևմտյան հատվածում։ Միջադեպը, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, բարկացրել է տեղաբնակներին․ հայտնում է The Local-ը։
Լողազգեստով կանանց, որոնց ազգությունն ու ինքնությունը չի նշվում, լուսանկարել է ականատեսներից մեկը։ Լուսանկարները տեղադրվել են Twitter-ում։
«Փողոցում շատ շոգ է, բայց Acqua Paola շատրվանը լողավազան չէ զբոսաշրջիկների համար։ Հռոմն արժանի է ավելի շատ հարգանքի», —նշված է լուսանկարի մեկնաբանությունում։
Լուսանկարները վրդովվեցրել են տեղաբնակներին։ Twitter-ի օգտատերերից մեկն անվանել է կանանց անդաստիարակված։ Մեկ ուրիշը հայտարարել է, որ նման մի բան պետք է որպես վրեժ անել Գերմանիայում կամ Անգլիայում։
Փետրվարին Հռոմի պաշտոնյաները սահմանել են տուգանք քաղաքային շատրվաններում լողալու համար 50-300 եվրոյից մինչև 300-500 եվրո։