Ռեստորան` ամպերում (Ֆոտո)

Եթե ընթրիքի ժամանակ պատահաբար ընկնի Ձեր պատառաքաղը, սովորության համաձայն մի փորձեք կռանալ և վերցնել այն: Այս գլխապտույտ բարձրության վրա Ձեզ միևնույն է չի հաջողվի անել դա, բայց փոխարենը  այդ պահին ադրենալինի մեծ չափաբաժին կսանաք:

Եթե ինչ-որ մեկը որոշի առաջարկություն անել իր սիրելիին, ապա այս ընթրիքը կլինի բարձրության վրա և իրական, և փոխաբերական իմաստներով: Dinner in the Sky-ը իսկական պարգև է սուր զգացողությունների և յուրահատուկ խոհանոցի  սիրահարների համար: Ավագ խոհարարը կպատրաստի հենց Ձեզ համար 50 մետր բարձրության վրա, իսկ Դուք ամրացված կլինեք պտտվող աթոռի վրա, որպեսզի կարողանաք հիանալ պանորամային տեսարանով Ձեր կյանքի ամենհիշարժան բիզնես-ճաշի կամ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ:

Ամստերդամ, Փարիզ, Բարսելոնա, Մադրիդ, Բուդապեշտ, Բրյուսել և շատ այլ եվրոպական քաղաքներ պատրաստ են առաջրկել Ձեզ այս ամենաանսովոր ընթրիքը: Սպասարկող անձնակազմի  4  անդամները և 22 հյուրերը կարող են տեղավորվել 7 տոննա կշռող հարթակի վրա, որը բարձրանում և իջնում է խիստ ժամանակացույցով և, ամենակարևորը, այս ատրակցիոնի աշխատանքը կախված է քամուց:

36 քաղաքների տեսարժան վայրերը բացվում են Ձեզ համար` ինչպես ափի մեջ: Ընկերությունը տալիս է  բելգիական սարքավորումների անվտանգության 100%-անոց երաշխիք:

 

You might also like