Մայիսի 5-ին Իսպանիայի Բարսելոնայի գլխավերևում կկախվի «Dinner in the Sky» յուրահատուկ ռեստորանը:
«Dinner in the Sky» օդային հարթակ-ռեստորանը 50 մետր բարձրության վրա կսպասարկի միայն 22 անձանց: Անձնական շեֆ-խոհարարը կլինի Ժորդի Նարրոն, Բարսելոնյան «Nuclo» ռեստորանի գլխավորը:
Ռեստորանի յուրահատկությունն այն է, որ այցելուները ռեստորանից կարող են տեսնել ամբողջ Բարսելոնան: Իսկ ոտքերի տակ ընկած կլինի Մարիա Քրիստինայի պողոտան:
Բարսելոնայի գլխավերևում գտնվող ռեստորանը կաշխատի առավոտյան 10-ից մինչև գիշերվա ժամը 1:30: Ռեստորանի օդում գտնվելու ժամանակը՝ 1-1.5 ժամ: Այցելուներից կպահանջվի 79 Եվրո ռեստորան այցելելու համար: