EasyJet-ը ուղեբեռի չափն ու քաշը կորոշի ավտոմատ կերպով
Խոշոր եվրոպական լոուքոսթերը՝ EasyJet ընկերությունը, դարձել է առաջին ուղևորատար ավիափոխադրողը, որ բրիտանական Մանչեսթերի օդանավակայանում տեղադրել է ուղեբեռի ընդունման լիովին ավտոմատացված համակարգ։ Շնորհիվ նոր համակարգի՝ նախաթռիչքային գործընթացները ընկերության ուղևորների համար դարձել են զգալիորեն ավելի հեշտ և արագ գործընթաց․ բավարար է նախապես գրանցվել, թողնել ուղեբեռը ավտոմատ համակարգում և անցնել ստուգումը։
Ուղեբեռների չափերի և քաշի ցուցանիշների ճշգրտության վերահսկողության հարցում օգնում է հատուկ սահմանված ընդունիչների ու տեսախցիկների համակարգը։ Չափերի գնահատումից հետո ավտոմատ տպվում է ուղեբեռի կտրոնը։