Տոթ ամառային օրը բառացիորեն օդից ընկած մեկ շիշ ջուրը այլևս ֆանտաստիկայի ժանրից չէ, այլև իրականություն։ Վիեննայից գյուտարար Կրիշտոֆ Ռետեզարը մշակել է Fontus սարքը, որը ջուր է ստանում շրջակա օդից։ Օդում միշտ առկա է ջուր, նույնիսկ, եթե դուք գտնվում եք անապատում։ Ջերմաստիճանի տարբերության պատճառով այն բնականաբար մնում է մակերեսներին։Կրիշտոֆն իր գյուտում կիրառում է հատուկ հիդրոֆոբ թերմոէլեկտրական մակերեսներ, որոնք արդյունավետ կերպով մղում են հավաքված ջուրը։ Մաքուր ջուրը ֆիլտրով լցվում է շշի մեջ։ Ջրի հավաքման ժամանակը կախված է օդի ջերմաստիճանից և խոնավությունից։ Բարձր ջերմաստիճանի և խոնավության դեպքում Fontus-ը արտադրում է ժամում կես լիտր ջուր, ցուրտ և չոր օդի դեպքում դրա համար ավելի շատ ժամանակ է պահանջվում։Հեծանիվով շարժման ժամանակ օդի հոսքը մեծ է և ջուրը հավաքվում է արագ։ Fontus սարքի արտադրման համար գյուտարարը ստիպված է գումար հավաքել կրաուդֆանդինգային ընկերության միջոցով։ Սարքի ակնկալվող արժեքը կլինի 100 դոլար։