Ամերիկյան հեղինակավոր խոհարարական պարբերականը Բեռլինն անվանել է նոր բուսակերական մայրաքաղաք։ Փորձագետներն ընդգծում են, որ գերմանական մայրաքաղաքը համարվում է աշխարհի միակ քաղաքը, որտեղ բուսակերական խոհանոցը հավասարության է հասել մյուսների հետ։
Պարբերականը նաև նշել է Բեռլինի լավագույն բուսական խոհանոցով ռեստորանները, որոնց թվում են հայտնվել, մասնավորապես, Միտտե թաղամասի Le Mano Verde-ն և ժամանակակից Պրենցլաուեր-Բերգ թաղամասի LuckyLeek-ը։ Բացի այդ, գերմանական մայրաքաղաքը ճանաչվել է նաև առավել ավանգարդ խոհանոցով քաղաքներից մեկը՝ շնորհիվ Բեռլինում ախատող տաղանդավոր ավագ խոհարարների մեծ բանակի։