Որոշվել է մոլորակի ամենահայտնի վայրը

Facebook սոցիալական ցանցը կազմել է 2013 թվականին Երկիր մոլորակի ամենահայտնի վայրերի ցանկը։  Facebook -ը գնահատել է այս կամ այն վայրի հայտնիությունը՝ ելնելով «չեկ-իների» քանակից։ Առաջին տեղում այդ ցուցանիշով անցնող տարում զբաղեցրել է ամերիկյան Դիսնեյլենդը, որը գտնվում է Անահայմ քաղաքում  (նահանգ Կալիֆորնիա)։

check in

Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են  Իբիրապուերա պարկը (Սան Պաուլո, Բրազիլիա) և հնդկական Հարմինդիր Սահիբ տաճարը։ Facebook-ի կազմած թոփ-25-ում հայտնվել են նաև լոնդոնյան О2 արենան, Փարիզի Դիսնեյլենդը, Ավստրալիայում գտնվող Մելբուռն Կրիկետ Գրաունդ մարզադաշտը, Ստամբուլի Թաքսիմ հրապարակը և Համբուրգի հայտնի Ռիպերբան փողոցը։ «Չեկ-իներով» առաջին վիճակագրությունը հրապարակվել է Facebook-ի կողմից  2012 թվականին, իսկ աշխարհագրական դիրքը նշելու հնարավորությունը սոցիալական ցանցում հայտնվել է 2010 թվականի ամռանը։

facebook-check-ins

Ընդ որում, Facebook-ի ներկայացուցիչները չեն հրապարակում  այս կամ այն վայրում «չեկ-ին եղած» օգտատերերի ճշգրիտ քանակը, բայց գնահատել մասշտաբները և համեմատել այցելուների թիվը հնարավոր է սպիտակ շրջանակների չափով, որոնք նշված են աշխարհի քարտեզի վրա․ հայտնում է РБК Тravel-ը՝ հղում կատարելով  Facebook Stories-ին։

You might also like