700 մարդ բնակչությամբ փոքրիկ գյուղը Ֆրանսիայի Բրետան նահանգում արդեն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղը։ Ռոշֆոր ան Տերր գյուղը անփոփոխ կերպով գրավում է զբոսաշրջիկներին․ ամեն տարի այցելուների թիվը ավելանում է 40%-ով։
Այս տարի քվեարկությանը մասնակցել են ռեկորդային թվով ֆրանսիացիներ։ Ավանդաբար մրցույթին ներկայացվում են երկրի բոլոր շրջանները ներկայացնող համայնքներ։ Եզրափակիչ փուլ են անցել 13 գյուղ։ Բրետոնյան գյուղի օգտին քվեարկել է շուրջ 175 հազար մարդ։
Ռենեսանս ոճի խնամված տներից և առատ բուսականությունից բացի Ռոշֆոր ան Տերրի այցելուները կարող են տեսնել 13-րդ դարի ամրոցի ավերակները, ինչպես նաև՝ նոր ամրոց և բրետոնյան ոճի 12-րդ դարի եկեղեցի։