Հայտնի են ամենաերկար առանց կանգառի ավիաթռիչքները

Բրիտանական The Telegraph պարբերականը հրապարակել է ամենաերկար առանց կանգառի ավիաթռիչքների  ցանկը։ Առաջին տեղում հայտնվել է Դուբայ-Օքլենդ (Նոր Զելանդիա) չվերթը, որն իրականացնում է  Emirates-ը։ Թռիչքը տևում է  17 ժամ 15 րոպե։ Այդ ընթացքում ինքնաթիռը կտրում է  14 հազար կիլոմետր ճանապարհ։

Երկրորդ տեղում հայտնվել է Դուբայ-Պանամա չվերթը, որը  Emirates-ը կսկսի իրականացնել  2016 թվականին կամ  2017-ի սկզբին։  Նրա երկարությունը կազմում է  13,8 հազար կիլոմետր, իսկ տևողությունը՝  17 ժամ  15 րոպե։ qantasԱռաջատարների եռյակը եզրափակում է տեխասյան Դալլասից (ԱՄՆ) թռիչքը դեպի Սիդնեյ, որը կատարում է ամերիկյան  Qantas ավիափոխադրողը։ Այն տևում է  16 ժամ 55 րոպե, որի ընթացքում ինքնաթիռը թռչում է 13,8 հազար կիլոմետր։

Ամենաերկար ավիաթռիչքների հնգյակում են հայտնվել նաև Delta Air Lines-ի Յոհանեսբուրգ-Ատլանտա (Ջորջիա նահանգ, ԱՄՆ) չվերթը (ինքնաթիռը թռչում է 13,6 հազար կիլոմետր  16 ժամ 55 րոպեում) և Աբու Դաբի-Լոս Անջելես չվերթը (Etihad Airways, 13,5 հազար կիլոմետր 16 ժամ 55 րոպեում)։Delta2015 թվականի հոկտեմբերին հաղորդվեց, որ Singapore Airlines ավիաընկերությունը մտադիր է վերականգնել աշխարհում ամենաերկար  առանց կանգառի չվերթը Սինգապուրից Նյու Յորք։ Թռիչքի երկարությունը կազմում է  15,3  հազար կիլոմետր, իսկ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը՝ 18-19 ժամ։