Հայտնի է դարձել տարվա լավագույն եվրոպական ուղղությունը (Վիդեո)

Բորդոն ստացել է պատվավոր  Best Destination 2015 մրցանակը՝ դառնալով այս տարվա լավագույն եվրոպական ուղղությունը։ Ֆրանսիական քաղաքի համար քվեարկել է ավելի քան  42 հազար զբոսաշրջիկ՝ հարցման մասնակիցների շուրջ  17%-ը։

Bordeaux

Եզրափակչում Եվրոպայի գլխավոր ուղղության պատվավոր կոչման համար Բորդոն առաջ է  անցել Լիսաբոնից։ Ավելի վաղ ֆրանսիական քաղաքը ետևում է թողել այնպիսի հետաքրքիր ուղղություններ, ինչպիսիք են՝ Հռոմը, Աթենքը, Բրյուսելը, Ամստերդամը և Բեռլինը։

Bordeaux2

Հիշեցնենք, որ 2014 թվականին լավագույն եվրոպական ուղղություն է ճանաչվել Պորտուն, ինչը հանգեցրել է պորտուգալական քաղաքում ներդրումների ներհոսքի և զբոսաշրջիկների քանակի զգալի աճին։

You might also like