Հայտնի են ճանապարհորդության ընթացքում անծանոթ խոհանոց համտեսող թոփ-10 ճանապարհորդները

Expedia զբոսաշրջային ընկերությունը պարզել է, թե եվրոպական զբոսաշրջիկներից ովքեր են պատրաստ համտեսել տեղական խոհանոցը արտասահմանյան ճանապարհորդության ընթացքում, իսկ ով հակված չէ նման արարքի։ Այս մասին հայտնում է  The Daily Mail-ը։

Մասնագետները հարցում են անցկացրել  14 հազար մարդու շրջանում Եվրոպայի  14 երկրներում։ Ըստ հետազոտության արդյունքների՝ իսպանացիները և իտալացիները գլխավորել են վարկանիշային աղյուսակը․  այս երկրների հարցման մասնակիցների 94 տոկոսը համտեսում է տեղական ուտեստները  արտասահմանյան հանգստի ընթացքում։

Առաջատարների եռյակը եզրափակում է Ֆրանսիան (91տոկոս)։ Նույն ցուցանիշն է նաև Շվեյցարիայի մոտ։ Ավստրիան զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 89 տոկոս ցուցանիշով։

28-Famille-partageant-un-repas-dans-des-vetements-chinois-traditionnelsԹոփ-10 ցանկում հայտնվել են նաև Նորվեգիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Դանիան և Իռլանդիան։ Վերջին, տասնչորսերորդ տեղը ցանկում բաժին է հասել Մեծ Բրիտանիային։ Միացյալ Թագավորությունից հարցման մասնակից զբոսաշրջիկների միայն  57 տոկոսն է պատրաստ համտեսել արտասահմանյան ուտեստներ։

Այս հարցոմը անցկացրել է  Expedia ընկերությունը  «Եվրոպան ափսեի մեջ» ակցիայի շրջանակներում, որի նպատակն է օգնել այս տարածաշրջանի բնակիչներին  ընդլայնել իրենց խոհարարական գիտելիքները և ծանոթացնել նրանց ոչ այնքան հայտնի ուտեստներին։