Հունաստանը, որպես տուրիստական ուղղություն, գնալով ավելի գրավիչ է դառնում բազմաթիվ երկրների զբոսաշրջիկների համար, ում հետաքրքրում է որակյալ և բազմակողմանի հանգիստն ու ճամփորդությունը ամառային ամիսներին:
Հունաստանի տուրիստական ենթաստրուկտուրաների բարձր զարգացածությունը, տուրիստական կուլտուրայի բարձր որակը այն հիմնական բաղադրիչներն են, որոնք գրավում են ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին, մասնավորապես վերջին տարիներին, երբ հանգիստն ավելի մատչելի է դարձել՝ կապված վերջին տարիների տնտեսական վատ ցուցանիշների հետ:
2015թ. մարտի 12-ին «ՀՈԹ ՏՈՒՐՍ» տուրիստական օպերատորը և նրա գործընկեր «Մուզենիդիս Թրավել» ընկերությունը Երևանի Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում համատեղ ներկայացրեցին Հունաստանի 2015թ. զբոսաշրջային հնարավորությունները: Այս տարվա ամառային ամիսներին կգործի Երևան-Սալոնիկ ուղիղ չարտերային չվերթը: Իսկ այս տարվա ապրիլից մինչև նոյեմբեր կշարունակվի Aegean Airlines ավիաընկերության Երևան-Աթենք կանոնավոր ուղիղ չվերթը: Դրան զուգահեռ կգործի նաև Երևանից դեպի Կրետե կղզի չարտերային չվերթը:
Շնորհանդեսի ժամանակ Mouzenidis Travel և Hot Tours ընկերությունների կողմից խաղարկվեցին անվճար ուղևորություններ և ավիատոմսեր դեպի Հունաստանի տարբեր հանգստավայրեր:
Հայաստանից դեպի Հունաստան ուղևորության այսպիսի բազմազանությունը, Հունաստանի ծովափնյա առողջարանների գրավիչ գները ստեղծում են հիանալի նախադեպ՝ ընտանեկան և ընկերային հանգիստն այս տարի անմոռանալի դարձնելու համար:
Հունաստանի այն հանգստավայրերը, որտեղ խորհուրդ ենք տալիս անց կացնել այս տարի [TN]
☀ Հալկիդիկի. ցամաքային Հունաստանի ամենահայտնի վայրերից մեկը, որտեղ տեղակայված են հարյուրարով բարձրակարգ և գնային առումով հյուրանոցներ: Ափերը ծածկված են մեծամասամբ մանր դեղին ավազով: Հալկիդիկի թերակղզու ամբողջ տարածքում զարգացած է զբոսաշրջային միջավայրը և ոչ մի զբոսաշրջիկ այստեղ չի կարող ձանձրանալ՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում:
☀ Թասոս կղզի. Հյուսիսային Հունաստանի կղզիներից ամենամաաշխույժ և տեղացիների ու տուրիստների կողմից սիրված վայրերից մեկը: Կղզու ափերը հիմնականում ծածկված են մանր ոսկեհատիկ ավազով: Ջրի ջերմաստիճանը հուլիս-օգոստոս ամիսներին հասնում է մինչև 28Cº:
☀ Կորֆու կղզի. Կորֆուն գտնվում է Հունաստանի երևմտյան կողմում՝ Հոնիական ծովում: Այն ամբողջությամբ պատված է անտառներով իսկ ծովն ու ծովափը հայտնի են իրենց էկզոտիկ գույներով:
Հունաստանի տուրիստական փաթեթներին ծանոթանալու համար այցելեք՝ www.hunastan.com