Ավստրալիական «Քանթաս» (Qantas) ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը, որը պատրաստվել է Մելբուռնից թռչել Պերթ, հետաձգվել է Wi-Fi ցանցի տարօրինակ անվան պատճառով, որը հայտնաբերել է ուղևորներից մեկը։
Տեղավորվելով ինքնաթիռում և սպասելով թռիչքին՝ ավիափոխադրողի հաճախորդներից մեկը փնտրել է անլար ինտերնետի հասանելի ցանց և հայտնաբերել W-Fi «Բջջային պայթուցիկ սարք» անվանումով։ Արդյունքում, օդաչուները կապ են հաստատել օդանավակայանի անվտանգության աշխատակիցների հետ, և թռիչքը հետաձգվել է։
Կես ժամ անց ցանցը կորել է։ Այն մասին, թե կորոնվի արդյոք տվյալ ցանցի աղբյուրը, ավստրալիական ԶԼՄ-ները չեն հայտնում։ Իսկ այդ չվերթը իրականացվել է երկու ժամ անց և բարեհաջող վայրէջք կատարել Պերթում։