Բուրջ ալ Արաբ, Պիզայի աշտարակ, Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգ, Լոնդոնի Աչք. այս տարի Կոպենհագենի Ջրահարսը նույնպես կհայտնվի աշխարի տեսարժան վայրերի ցանկում` կանաչելով Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ: «Դարձի′ր կանաչ» ակցիան մեկնարկել է երեք տարի առաջ, երբ Սիդնեյի Օպերան դարձավ առաջին համաշխարհային հաստատությունը` պատված կանաչ գույնով` ի պատիվ իռլանդական սրբի տոնակատարության:
Իռլանդացի գաղթական Շիվոն Կելեհերը, որը Դանիայում կազմակերպում է Three Legged բարեգործական վազքը, ներկայացրել է նորությունը միջոցառման կազմակերպիչների կայքում` նշելով. «Ո՞վ ավելի լավ կզարգացնի Իռլանդիայի տուրիզմը, եթե ոչ իռլանդական սփյուռքը»: Ինչպես գրում է Copengagen Post-ը` Three Legged վազքին կավելանա նաև Սուրբ Պատրիկի շքերթը, իսկ քաղաքի փաբերը կաջակցեն տոնին: Ջրահարսը տոնական կանաչ լուսավորությունը կստանա մարտի 16-ին: