Հյուսիսային ծովում լողալ սիրողները այլևս կարող են չանհանգստանալ բարձր ալիքների պատճառով և կենտրոնանալ տեղատվությունների ու մակընթացությունների վրա: Յուտլանդիայի (Դանիա) հյուսիսարևմտյան ափին՝ Տյու քաղաքում, հայտնվել է առաջին ծովային լողավազանը բաց երկնքի տակ:
50-մետրանոց լողավազանը թույլ է տալիս լողորդներին անվտանգ լողալ ծովի ջրերում՝ չվախենալով բարձր ալիքներից և վտանգավոր հոսանքներից. գրում է The Local-ը: Լողավազանի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, բայց լողավազանը արդեն ընդունում է լողորդներին: