Աշխարհի ամենափոքրիկ հյուրանոց-սրճարան «Central»-ը կբացվի գարնանը Կոպենհագենի հին Վեստերբրո թաղամասում: Հյուրանոցը նախատեսված է մեկ հյուրի համար, որին կառաջարկեն 12 քառակուսի մետր տարածք` հարմարավետ մահճակալով, սանհանգույցով, բաղնիքով և լվացարանով: «Ըստ էության` այստեղ հնարավոր է միայն հանգստանալ անկողնում և ջրային վարժանքներ կատարել, մեկ այլ զբաղմունքի համար պարզապես տեղ չկա»,-ժպիտով ասում են հյուրանոցի սեփականատերեր Լեյֆ Թինգտվեդը և Յակոբ Կամպ Բերլիները:
Ամեն դեպքում հյուրանոցային համարում կլինեն նաև ծաղիկներ և անվճար մինի բար գինիով և աղանդերով, իսկ նախաճաշել հնարավոր է աստիճանի մոտ գտնվող փոքրիկ սեղանի շուրջ, որն էլ համարյա թե փողոցում է գտնվում: Այնպիսի նեղլիկ զբաղված անկյուններ, ինչպիսին Թուլինգսվադեն է, որտեղ գտնվում է «Central» սրճարան-հյուրանոցը, շատ քիչ են Կոպենհագենում:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր այցելուն իրեն այս թաղամասի մի մասնիկը զգա», – ասում է Թինգտվեդը: «Central» սրճարան- հյուրանոցը կբացվի ապրիլին, իսկ այնտեղ գիշեր անցկացնելը կարժենա 1500 կրոն (մոտավորապես 300 դոլար):