Տիվոլի այգու Sky Tower ատրացիոնը պարզ է և ոչ խճճված, բայց դրանով հանդերձ այն պակաս երկյուղալի չէ, քան գլխապտույտ բլրակները: Sky Tower-ը, ի տարբերություն մյուս ատրակցիոնների, չունի արգելակներ և ապահովագրություն:
Այն ամենը, ինչ ստանում է հաճախորդը, 40 մետր բարձրությունից ազատ անկումն է ցանցի վրա, որը գտնվում է 30 մետր ցած: Այգու կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ սուր զգացողության սիրահարները հնարավորություն կունենան զգալ ազատ անկման գեղեցկությունը 88 կմ/ժ արագությամբ:
Բայց այս ատրակցիոնում հայտնվելու համար պետք է լինել 14 տարեկանից բարձր, կշռել 50-ից 120 կգ, սրտի, մեջքի և ճնշման հետ կապված խնդիրներ չունենալ, հիվանդ չլինել էպիլեպսիայով, չունենալ կոտրվածքներ և բաց վերքեր: Բացի այդ, այստեղ արգելված է նաև ալկոհոլի և թմրանյութի ազդեցության տակ գտնվող մարդկանց մուտքը. գրում է news.com.au-ն: