Համեղ փողոցային սնունդը անմոռաց գաստրոտուրիզմի գրավականն է
-Ճանապարհորդների 61%-ը ուղղություն ընտրելիս նախապատվությունը տալիս է համեղ սնունդով վայրերին; -Աշխարհի ճանապարհորդների կեսից ավելին (51%), ամենայն հավանականությամբ, ուղևորության ընթացքում այցելում են տեղի շուկաներն ու փողոցային սննդի կետերը; -Մալայզիան, Ճապոնիան և Բրազիլիան աշխարհի լավագույն երկրներից են ազգային ուտեստներ համտեսելու համար։
Սնունդը կարևոր գործոն է ճանապարհորդության համար ուղղություն ընտրելիս․ սրա հետ համաձայնում են ճանապարհորդների մեծ մասը։ Համաձայն Booking.com-ի հետազոտության, որն անցկացվել է 50 000 օգտատերերի շրջանում ամբողջ աշխարհից, 61%-ը պատրաստ է հանգստի համար ընտրել այն վայրը, որը հայտնի է իր համեղ ուտեստներով։ Աշխարհի ճանապարհորդների մեկ երրորդից ավելին (34%) (միլլենիալների դեպքում մինչև 40%) պլանավորում է 2018 թվականին գաստրոտուր կատարել։
Ակնհայտ է, որ ճանապարհորդների ախորժակը դեռ բացվում է։ Հարցման մասնակիցների գրեթե կեսը (49%) (միլլենիալների 60%) ցանկանում են ավելի համարձակ լինել հանգստավայրում ուտեստ ընտրելիս։ Դրա միջոցներից մեկը տեղական խոհանոցի ուտեստներից փորձելն է։ Նրանց 64%-ը մտադիր է ուտել ավելի շատ տեղական ուտեստներ 2018 թվականի ճանապարհորդության ընթացքում։
Հիմնվելով Booking.com-ում օգտատերերի միլիոնավոր կարծիքների վրա՝ ճանապարհորդության ոլորտում գլոբալ առաջատարը կազմել է գաստրոնոմիական տուրիզմի համար աշխարհում լավագույն ուղղությունների ցանկը։
Որտե՞ղ համտեսել տեղական ուտեստներ
Տեղական ուտեստներ համտեսելու համար լավագույն երկրները գտնվում են Հարավարևելյան Ասիայում։ Այդ երկրներից հյուրերը առավել հաճախ մեկնում են ճանապարհորդության որևէ նոր բան համտեսելու համար․ Ասիայի բնակիչների 57%-ը նշել է, որ այս տարի ցանկանում է որևէ նոր ուտեստ փորձել։
Տեղական սննդի համտեսման համար լավագույն ուղղությունները
- Իպոխ, Մալայզիա;
- Հաոսյուն, Թայվան;
- Նագոյա, Ճապոնիա;
- Ջոհոր-Բահրու, Մալայզիա;
- Ժուան-Պեսոա, Բրազիլիա;
- Հոշիմին, Վիետնամ;
- Սարաևա, Բոսնիա և Հերցեգովինա;
- Կոլմար, Ֆրանսիա;
- Լիմա, Պերու;
- Կատանիա, Իտալիա;
- Բելգրադ, Սերբիա։
Փողոցային սնունդով շուկաները
Ճանապարհորդների կեսից ավելին (51%) այս տարի մտադիր է շրջել փողոցային սնունդի շուկաներով, և դա զարմանալի չէ, քանի որ հրաշալի տարբերակ է տեղական խոհանոցին ծանոթանալու համար։ Հարցման մասնակիցների 54%-ը, ովքեր ցանկանում են անսովոր խոհարարական փորձ ունենալ, կարող են համտեսել ուտեստներ ֆուդթրաքներից՝ շարժական խոհանոցով մեքենա-խորտկարաններից։ Booking.com-ում իրական ճանապարհորդների միլիոնավոր կարծիքների հիման վրա կազմվել է փողոցային սնունդով լավագույն ուղղությունների ցանկը․
Լավագույն ուղղությունները փողոցային սնունդ համտեսելու համար․
- Չոնդժու, Հարավային Կորեա;
- Սինչժու, Թայվան;
- Մարաքեշ, Մարոկկո;
- Նյու Յորք, ԱՄՆ։
- Մեխիկո, Մեքիսկա։
Լավագույն ֆուդթրաքներով ուղղությունները․
- Պորտլենդ, ԱՄՆ;
- Սան Պաուլու, Բրազիլիա;
- Սեուլ, Հարավային Կորեա;
- Բանգկոկ, Թայլանդ;
- Ստամբուլ, Թուրքիա։
Ախորժակ բացող լուսանկար
Սոցիալական ցանցերը լի են ճանապարհորդական և խոհարարական տուրիզմի լուսանկարներով։ Գեղեցիկ, վառ և անսովոր ուտեստների լուսանկարները սոցիալական ցանցերում հիանալի միջոց են գաստրոնոմիական փորձը կիսելու համար։ Ճանապարհորդների մեկ երրորդից ավելին (31%) պլանավորում է ավելի շատ ուտեստներ լուսանկարել այս տարի։ Այդ միտումը պոպուլյար է հատկապես Ասիայից զբոսաշրջիկների շրջանում։