«Համեղ» ռեկորդ

Ճապոնական սննդամթերքի քոլեջի ուսանողները պրոֆեսիոնալ հրուշակագործների հետ համատեղ վերջերս զարմացրել են աշխարհին` իրենց խոհարարական գլուխգործոցով: Նրանք պատրաստել են հսկայական չափսերի հասնող ռուլետ: Թխվածքաբլիթի երկարությունը հասել է մոտ 130 մետր 68 սմ-ի: Քաղցրավենիքը ընդգրկվել է հանրահայտ Գիննեսի ռեկորդների գրքում` որպես  «Ամենաերկար ռուլետ»: Ընդամենը մի քանի ժամում սկսնակ և պրոֆեսիոնալ խոհարարները պատրաստեցին ելակային-սերուցքային կրեմով ռեկորդակիր ռուլետը: Ռուլետի պատրաստման համար  պետք է եկել հարյուր կիլոգրամ հարած փրփրած սերուցք, հիսունչորս կիլոգրամ բարձրորակ ալյուր, 2682 հատ ձու, քառասուներեք կիլոգրամ շաքարավազ և բազմաթիվ այլ բաղադրիչներ: 

"Delicious" record

Այն բանից հետո, երբ Գիննեսի ռեկրդների գրքի ներկայացուցիչները արձանագրեցին նոր «ախորժելի» ռեկորդը, բոլոր ցանկացողները կարողացան օգտվել համեղ աղանդերից:

"Delicious" record

Ռեկորդակիրնեը չեն պատրաստվում սահմանափակվել այդ արդյունքներով: Նրանք երազում են հրավիրել խոհարարների, որոնք պատրաստել են ամենաերկար մակարոնը և ամենամեծ պիցցան աշխարհում, և կազմակերպեն հսկայական չափսերի հասնող ընթրիք:

"Delicious" record

Նախորդ 115 մետր երկարությամբ ռեկորդակիր ռուլետը նույնպես ճապոնացի խոհարարների ձեռքի գործն է եղել:

"Delicious" record

"Delicious" record

 

You might also like