«Հաստափոր» դրամապանակ ունեցողները կարող են ձեռք բերել նրբախորտիկների ամանորյա հավաքածու

Մեծ Բրիտանիայում վաճառքի է դրվել  85 650 ֆունտ արժողությամբ  (շուրջ 134,5 հազար դոլար) նրբախորտիկների ամանորյա հավաքածու: Մթերքները տեսադրված են հյուսած զամբյուղում: Հավաքածուն ստեղծել է  VeryFirstTo ընկերությունը, որը մասնագիտացված է շքեղ նվերների վաճառքում: Բրիտանական պարբերականի լրագրողները ընկերության առաջարկը  անվանել են սննդի ամենաթանկարժեք հավաքածուն աշխարհում:

Christmas hamper

Փաթեթը ներառում է 250 գրամ հազվագյուտ ալբինոս շնաձկան ձկնկիթ, 600  գրամ ֆուա գրա, 100 գրամ սպիտակ տրյուֆել, ապխտած սաղմոն, մեծ տուփ կոնֆետ, տորթ և այլ մթերքներ: Հավաքածուն նաև ներառում է հինգ շիշ ալկոհոլային խմիչք, որոնց թվում է երկուհարյուրամյա Jules Robin կոնյակը, որի մեկ շիշն արժե շուրջ 47  հազար դոլար: Գնորդները կստանան նաև մեկ շիշ շամպայն այն խմբաքանակից, որը մատուցվել է արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի հարսանիքին, որը տեղի է ունեցել 1981 թվականին: Ընկերության կայքում նշվում է, որ  յուրաքանչյուր պատվերից հազար ֆունտ VeryFirstTo-ն կհատկացնի The Prince’s Trust բարեգործական հիմնադրամին, որը օգնում է անապահով մարդկանց վճարել ուսման վարձը:

You might also like