Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը (ЕЕА) ընտրել է մայրցամաքի ամենամաքուր քաղաքը՝ ուսումնասիրություն անցկացնելով Հին աշխարհի խոշորագույն երկրներում։ Եվրոպայի ամենամաքուր քաղաք է ճանաչվել Ցյուրիխը։ Շվեյցարական քաղաքը նշվել է փորձագետների կողմից մեքենաների արտանետած գազերի արդյունքում օդի աղտոտվածության նվազման շարունակական քաղաքականության և փոխադրամիջոցների էկոլոգիական տեսակների առաջխաղացման համար։
Վարկանիշային երկրորդ տեղը բաժին է հասել Կոպենհագենին, որտեղ նույնպես ակտիվորեն կրճատում են օդը աղտոտող ավտոմեքենաների քանակը։ Եվրոպայում ամենամաքուրների հնգյակում են հայտնվել նաև Վիեննան, Բեռլինը և Ստոկհոլմը։ Վարկանիշային աղյուսակը եզրափակել են Լյուքսեմբուրգն ու Լիսաբոնը, որի ջանքերը շրջակա միջավայրի մաքրման գործում մասնագետները համարել են անբավարար։