Klaus Davino գործակալության վերլուծաբանները ուսումնասիրություն են անցկացրել չափազանց կարևոր մի թեմայի շուրջ․ փորձագետները պարզել են, թե որ ուտեստի լուսանկարն է առավել հաճախ հայտնվում Instagram ցանցում։
Քրտնաջան աշխատանքի արդյունքում պարզ է դարձել, որ լուսանկարչական տեսանկյունից աշխարհում ամենահայտնի ուտեստը համարվում է պիցցան։ Instagram-ում հաշվարկվում է հայտնի իտալական ուտեստի շուրջ 17 միլիոն լուսանկար։
Հետաքրքիր է, որ ամենից շատ պիցցան լուսանկարում են ոչ թե Իտալիայում, այլ՝ Նյու Յորքում․ Մեծ խնձորի բնակիչներին է վերագրվում այդ բոլոր լուսանկարների ավելի քան 6 %-ը։ Պիցցայից բացի, Instagram-ի օգտատերերը սիրում են լուսանկարել նաև սուշշի, բուրգերներ և ֆրանսիական մակարուն աղանդերներ։