Հորդանանի, Իսրայելի և Պաղեստինի սահմանին է գտնվում աղի ջրով աշխարհի ամենախորը լիճը՝ Մեռյալ ծովը: Այստեղ ջրի աղիությունը գրեթե տասն անգամ ավել է օվկիանոսային ջրի աղիությունից (մեկ լիտրում՝ 0.33 կգ աղ): Բացի այդ, այս լիճը համարվում է Երկրի ամենացածր կետը՝ ծովի մակարդակից 425 մետր ցածր:
Մեռյալ ծովի երկարությունը 6700 մետր է, իսկ լայնությունը՝ 1800 մետր: Տպավորիչ է նաև խորությունը՝ 378 մետր: Ցավոք, ջրի մակարդակը ամեն տարի 900-1000 սմ-ով իջնում է՝ թողնելով աղային մակերես:
Իր անվանումը այն ստացել է այն պատճառով, որ այստեղ բացակայում են կենդանի օրգանիզմները:
Ջրի ջերմաստիճանը 30 աստիճան է: Խտության շնորհիվ մարդիկ այս ջրում չեն սուզվում և լողում են մակերևույթին: Այդ պատճառով հաճախ այստեղ գալու ցանկությունը մեծ է:
Աղի բյուրեղները կարող են վնասել ոտքերը, այդ պատճառով անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Աղի ջրից պետք է զերծ պահել նաև աչքերը: Բժիշկները խորհուրդ են տալիս միանգամից ջրում գտնվել 15 րոպեից ոչ երկար:
Արևի ճառագայթները հասնելով Երկրի ամենացածր կետ, կորցնում են իրենց վնասակար, ուլտրամանուշակագույն մասը: Երկար ժամանակ անցկացնել արևի ճառագայթների ներքո և չվնասվել հնարավոր է միայն Մեռյալ ծովի ափին: