Բաց տների օր՝ Չեխիայի մայրաքաղաքում

Մայիսի 14-ին և 15-ին Պրահան կմիանա OpenHouse միջազգային օրերին։ Այդ օրերին լայն հանրության առջև կբացվեն տասնյակ հետաքրքիր հաստատություններ, որտեղ սովորական օրերի հնարավոր չէ հայտնվել։ Խոսքը տարատեսակ տեխնիկական կառույցների մասին է, ինչպիսիք են, օրինակ, փոքրիկ էլեկտրոկայանը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Շտվանիցե կղզում կամ գերժամանակակից վարչական շենքերը։

moza2016Օրինակի համար, ինչպես գրում է  ILoveCZ-ը, Կարլինի Main Point տունը  2011 թվականին ճանաչել է լավագույն վարչական շենքն աշխարհում։ Իսկ Կենսաքիմիայի ինստիտուտի գլխավոր գրասենյակը  ժողովուրդն անվանում է «Ծաղկակաղամբ»։ Միայն այս անվանումն արդեն իսկ հետաքրքրություն է առաջացնում։

Ավելի ավանդական ճանրատապետության և շքեղ կահույքի սիրահարների համար  այդ օրը բացվում է նախկին վարչապետ Կրամարժի վիլլան, որն այժմ օգտագործվում է կառավարության աշխատակազմի ներկայացուցչական նպատակներով։ 65431-7262251Շենքերի ամբողջական ցանկն ու դրանց հասցեները կարելի է գտնել  openhousepraha.cz կայքում։

You might also like