Day and Night – 30-ժամանոց լուսանկար-համայնապատկեր

Հույն լուսանկարիչ Քրիս Կոտսիոպոլուսը շուրջ 30 ժամում մի քանի հարյուր լուսանկար է արել, որոնց միջոցով ստացել է 360 աստիճան շառավղով ուշագրավ համայնապատկեր:

Ստացված լուսանկարում արտացոլված է ողջ օրը` արևածագից մինչ մայրամուտ:

«Ես ստիպված էի միայնակ նույն տեղում կանգնել շուրջ 30 ժամ»,- ասել է Կոտսիոպոլուսը, հավելելով, որ գիշերը կրկնակի դժվար է եղել, քանի որ նա մի վայրկյան անգամ չի քնել:

Ստացված լուսանկարում համակարգչային որևէ միջամտություն չկա: / ԹԵՐԹ.am