Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կապիտանը և 2000-ականների գլխավոր աստղերից մեկը՝ Դեյվիդ Բեքհեմը, նոր մարզադաշտ կկառուցի Ֆլորիդայի հարավ-արևելքում։ «Բեքսի» պլանների մեջ է մտնում նոր ժամանակակից արենայի բացումը 2018 թվականին։
«Մայամի» ակումբի համար նոր տուն կդառնա տարածքը, որտեղ նախկինում գտնվում էր Orange Bowl մարզադաշտը, որը քանդվել է 2008 թվականին փոթորկից տուժելուց հետո։ Ավելի վաղ, ֆուտբոլիստը պլանավորում էր արենա կառուցել Մայամիի կենտրոնում, բայց նախագիծը մերժվեց քաղաքային իշխանությունների կողմից։
«Մայամի» ֆուտբոլային ակումբի ապրանքանիշի օգտագործման իրավունքի ֆրանշիզան Դեյվիդ Բեքհեմը ձեռք է բերել 2014 թվականին 25 միլիոն USD-ով։