Լոնդոնի Օլիմպիադա 2012-ի նախօրեին Դեյվիդ Բեքհեմը արտասահմանյան զբոսաշրջիկներին առաջարկում է պտտվել «իր» Բրիտանիայով: 37-ամյա ֆուտբոլիստը «Իր Բրիտանիայի» մեջ ներառել է վայրեր, որտեղ ինքն է սիրում այցելել: «Բեքհեմյան» երթուղին բացվում է Բուքինգեմյան պալատով: «Մենք միշտ մեծ ջերմությամբ և սիրով ենք վերաբերվել արքայական ընտանիքին, իսկ այս տարի հատկապես, քանի որ լրանում է Թագուհու գահակալման հոբելյանը»,-նշում է Դեյվիդը: Բուքինգեմյան պալատը, գտնվելով Լոնդոնի «սրտում», ականատես է եղել երկրի պատմական մի շարք իրադարձությունների, այդ պատճառով հենց այստեղից է գիդ Բեքհեմը առաջարկում սկսել էքսկուրսիան Բրիտանիայի մայրաքաղաքով:
Հաջորդը, որը Դեյվիդ Բեքհեմի դեպքում բնական է, դա Old Trafford մարզադաշտն է, որտեղ երկրպագուները կարող են ծանոթանալ Manchester United ակումբի պատմությանը: Ինչպես նաև` Բեքհեմը առաջարկում է այցելել Wembley մարզադաշտ: Հաջորդիվ ծրագրում Waltham Abbey-ում «Tony Lane’s Pie & Mash» կանգառն է, որտեղ Դեյվիդը սիրում է ուտել պիրոգ: Համեղ ընթրիքից հետո գիդը առաջարկում է մաքուր օդ շնչել Hyde Park թագավորական այգում, կամ Regent’s-ում, կամ Richmond-ում:
Դեյվիդի հաջորդ առաջարկը գոլֆի սիրահարների համար է. նա առաջարկում է մեկնել խաղի հայրենիք` Շոտլանդիա, և խաղալ St Andrews Links-ում: Շոփինգի համար Դեյվիդը առաջարկում է Պորտոբելոն, Սպայդֆիլդսը և Կամդենը: Երեխաների հետ նա առաջարկում է այցելել Thorpe Park այգի, որտեղ կարելի է զվարճանալ ատրակցիոններում: Ինչպես նաև, կարելի է այցելել Leavesden ստուդիայի Հարրի Փոթերի նոր տուրը: Այնուհետև, համաշխարհային ֆուտբոլի աստղը առաջարկում է այցելել Լոնդոնի West End «թատերական թաղամասը», որտեղ կարելի է դիտել հիանալի ներկայացումներ, մյուզիքլներ և շոուներ տարբեր տարիքային խմբերի համար: Մեծ Բրիտանիայի Օլիմպիական խաղերի ընթացքոմ նույնիսկ կտեղափոխվի աշխարհի լավագույն ռեստորանը` Նոման: Դեյվիդն առաջարկում է այցելել Ceconnis կամ Nobu, կամ նոր հաստատություններ` Bread St Kitchen կամ Nopi:
Դեյվիդ Բեքհեմի երթուղին ավարտվում է քաղաքից դուրս զբոսանքով, բրիտանական փաբ այցելելով, որտեղ պետք է անպայման համտեսել ավանդական ուտեստներ. հայտնում է The Telegraph-ը: