Այս ամռանը Ֆրանսիայի տարածքի մեծ մասում զեղչերի սեզոնը կտևի հունիսի 27-ին ժամը 8:00-ից մինչև հուլիսի 31-ի երեկոյան: Թեև որոշ մասերում այն կլինի այլ ժամկետներում: Մասնավորապես, Նիցայում, Մարսելում, Թուլոնում և Ավինոնեում զեզչերը կսկսվեն հուլիսի 4-ին և կավարկվեն օգոստոսի 7-ին:
Այաչոյում և Բաստիում սեզոնը կտևի հուլիսի 11-ից օգոստոսի 14-ը: Սեն Պիեռում և Միքելոնում զեղչերը կլինեն հուլիսի 18-ից օգոստոսի 21-ը, իսկ Գվադելուպայում` սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը: Գայանայում և Մարտինիկայում` հոկտեմբերի 4 -ից նոյեմբերի 7-ը: Սեն Բարտելմիում և Սեն Մարտենեում` հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 16-ը:
Զեղչերի ժամանակաշրջանում շատ առևտրի կենտրոններ աշխատում են մինչև ուշ երեկո և բաց են շաբաթ-կիրակի օրերին: Սովորաբար լինում են 30-50% զեղչ, դրանք առաջարկում են ոչ միայն խանութները, այլև հայտնի բրենդային բուտիկները: