Դարտ Վեյդերը և Լյուկ Սքայուոքերը կբնակվեին այստեղ

ԱՄՆ-ում կբացվի  առաջին պաշտոնական թեմատիկ հյուրանոցը հայտնի Star Wars (Աստղային պատերազմներ) սագայի մոտիվներով։ Այդ մասին հայտնում է The Telegraph-ը։

Հյուրանոցը կբացվի 2019  թվականին Ֆլորիդայի Walt Disney թեմատիկ այգու տարածքում։ Հյուրանոցը կունենա տիեզերանավի տեսք։ Նրա համարներից կբացվեն տեսարաններ դեպի հեռավոր գալակտիկաները, իսկ խորտկարանում թեյ և սուրճ կմատուցեն դրոիդները։ Star Wars Hotel-ում համարը կարժենա 900-ից 1000  ամերիկյան դոլար երկու գիշերվա համար։
Բնակությունից բացի, հյուրանոցի հյուրերը կարող են մասնակցել նաև ֆիլմի մոտիվներով երկօրյա միջոցառմանը․ անձամբ ծանոթանալ կերպարների հետ, մրցել լուսային սրերով, աստղագնացի օդաչուի ուսուցման դասընթաց անցնել։

«Աստղային պատերազմի» առաջին մասի նկարահանումները կատարվել են 1977 թվականին Թունիսում։ Այնտեղ մինչ օրս պահպանվել են Տատուին մոլորակի դեկորացիաները, որտեղ ապրում էր սագայի գլխավոր հերոս Լյուկ Սքայուոքերը։

You might also like