Չեխիայի Դվուր Կրալովե նադ Լաբեմ (Dvůr Králové nad Labem, Պրահայից 105 կիլոմետր հյուսիս-արևելք) քաղաքի կենդանաբանական այգում Հելոուինի նախաշեմին անցկացնում են Հոգիների շաբաթ: Այգի են բերել հազարավոր դդումներ, որպեսզի այցելուները ինքնուրույն դրանցից կտրեն տեսիլքների պատկերներ: Սովորաբար մինչև 18:00-ն բաց կենդանաբանական այգին երկարացրել է աշխատաժամերը, և այժմ այցելուները կարող են ավելի երկար մնալ և վայելել առեղծվածային մթնոլորտը:
Երեկոյան այգու տարածքը լուսավորվում է զարդարված դդումներով: Տոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը. հայտնում է ILOVECZ.RU-ն: Zoo Dvůr Králové կենդանաբանական այգին բացվել է 1946 թվականի մայիսի 9-ին և համարվում է Եվրոպայում խոշորագույններից մեկը. 2004 թվականի տվյալներով՝ այստեղ ներկայացված են 290 տեսակի կենդանիներ: