Պրահայում ամենալավ գարեջուրը լցնում են Նուսլե շրջանի Zlý časy («Վատ ժամանակներ») գարեջրատանը: Այդպիսի տեսակետ են հայտնել ռեստորանային բիզնեսի և գարեջրի պատրաստման 15 լավագույն մասնագետները, հայտնում է iLoveCz.ru-ն:
Խոսքը, իհարկե, ոչ թե մատուցվող գարեջրի տեսակների մասին է, այլ որ այն մատուցվում է բոլոր օրենքներով, ունի ճիշտ ջերմաստիճան և այլն: 24 գարեջրային ծորակներից այդ ռեստորանում հոսում է չեխական և միջին, և փոքր գարեջրային գործարանների գարեջուրը, ինչպես նաև` օտար երկրներինը:
Քաղաքի լավագույն գարեջրատների ռեյտինգի երկրորդ տեղում է Zubatý pes («Անատամ շուն») գարեջրատունը, որը գտնվում է Վրշովիցե շրջանում, որտեղ հիմնական գարեջրի ապրանքանիշը չի նշվում:
Բրոնզե մեդալը ստացել է První pivní tramway («Առաջին գարեջրային տրամվայ») գարեջրատունը, որը Սպորժիլովեում է և եղել է Պրահայի նախկին տրամվայի դեպոն, որն էլ վերածվել է ռեստորանի:
Դեռևս 2004 թվականին գարեջրատուն-տրամվայը արժանացել էր The New York Times թերթի ուշադրությանը: