Չեխիա. Առաջիկա հանգստյան օրերին Պրահայում կբացվի Զատիկի տոնավաճառ

Մարտի 24-ին Պրահայի երկու հրապարակներում կմեկնարկի  Զատիկի ավանդական տոնավաճառը` խոստանալով բազմաթիվ մշակութային և ժամանցային ծրագրեր, ինչպես նաև` հնարավորություն ընձեռնելով ձեռք բերել չեխական օրիգինալ նվերներ և հուշանվերներ:

Ընդհանուր առմամբ` երկու հրապարակներում կլինեն ավելի քան 150 առևտրային տաղավար, որոնք աշխատանքային օրերին բաց կլինեն 09:00-19:00-ը, իսկ հանգստյան օրերին` մինչև 20:00-ը. այս մասին հայտնում է iLoveCz.ru-ն:

Իսկ հյուրասիրվել այստեղ կարող են մինչև կեսգիշեր: Առաջարկվող տեսականու մեջ են մտնում` Զատիկի զարդեր, հուշանվեր-ձվեր, բազմագույն նկարներ, ներկելու համար նախատեսված հատուկ ձողիկներ, կերամիկական և փայտե աշխատանքներ, ձեռքով զարդարված մոմեր, ինչպես նաև` Զատիկի քաղցրեղեն:

You might also like