Մայրաքաղաքի քաղաքապետարանի նոր հրամանի համաձայն՝ փողոցային երաժիշտների ելույթները ամբողջությամբ կարգելվի քաղաքի կենտրոնի 17 վայրերում, մասնավորապես՝ Հին Քաղաքի հրապարակում, Ցելետնայում կամ Կարլովի փողոցում: Նոր հրամանը չի վերաբերվում Կարլովի կամրջին, որտեղ գործում են հատուկ կանոններ:
Անցած տարի Պրահայում փորձի համար թույլատրվել է ցանկացած երաժշտական և թատերական ներկայացումներ փողոցում: Քաղաքային ադմինիստարցիան սպասում էր տեղաբնակների արձագանքին:
Ինչպես կարելի էր ենթադրել՝ քաղաքապետարան են դիմել հենց այն քաղաքացիները, որոնց փողոցային երաժշտությունը խանգարում է ապրել: Հետաքրքիր է այն փաստը, որ լուռ ներկայացումները, ինչպիսիք են օրինակ՝ մնջախաղային ներկայացումները, թույլատրելի է՝ առանց սահմանափակումների: