Պրահայի Horní Počernicé թաղամասի R10 մայրուղում գտնվող McDonald’s ռեստորանը առաջիններից մեկն է, որն ունի հատուկ կայանատեղի կանանց համար: Կանանց կայանատեղին չի առանձնանում մեծ չափերով և պատված չէ անվտանգության բարձիկներով, որպեսզի մեղմացնի մեքենայի տիրոջ կամ շրջապատող մեքենաների վնասները «հնարքների» ժամանակ:
Ինչպես գրում է չեխական «Նորույթներ» թերթը` այս կարգավորումը նախատեսված է հենց կանանց անվտանգության համար, որպեսզի պաշտպանի նրանց գողերի և ավազակների հարձակումներից: Կանանց ավտոկայանատեղին տեղակայված է մարդաշատ վայրում` ռեստորանի մուտքից ոչ շատ հեռու: