Չեխիա․ Պրահայում կբացվի կինոյի թանգարան

Ծանոթացնել հեռուստադիտողին չեխական կինոմատոգրաֆիային, բացատրել նրա ստեղծագործական հայեցակարգը, պատմությունը։ Սրանք «NaFilM» Կինոյի ազգային թանգարանի նախագծի գլխավոր նպատակներն են։ Գաղափարի հեղինակը Կարլովի համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանողների մի խումբ է։

NaFilM
«Կինոյի թանգարան գոյություն ունի գրեթե բոլոր եվրոպական խոշոր քաղաքներում։ Բայց ոչ մեզ մոտ»,-echo24.cz պորտալին հայտնել է նախագծրի հիմնադիրներից մեկը՝ Թերեզա Կրժիժկովսկան (Terezie Křížkovská)։
«Մենք ցանկանում ենք, որ թանգարանը կատարի նաև կրթական գործառույթ։ Հիանալի կլինի, եթե երեխաներն ու մեծահասակները  այցելությունից հետո ինչ-որ բան սովորեն»,-հավելում է նախագծի երկրորդ հիմնադիր Ադելա Մրազովան (Adéla Mrázová)։

NaFilM
«NaFilM» նախագծին  արդեն աջակցել են ռեժիսորներ Յան Հրժեբեյկը (Jan Hřebejk), Յիրժի Մենզելը (Jiří Menzel) և Յան Սվերակը (Jan Svěrák)։
Գրեթե  200 հազար կրոն նախագծի հիմնդիրներին հաջողվել է հավաքել շնորհիվ  «HitHit» կրաուդֆանդինգային հարթակի։ Թե որտեղ կտեղակայվի թանգարանը, պարզ կդառնա հոկտեմբերին։

You might also like