Չեխիա. Պրահան համարվել է Եվրոպայի ամենաթանկ «ամանորյա» քաղաքը

Պրահան ամանորյա տոներին կդառնա Եվրոպայի ամենաթանկարժեք քաղաքը  զբոսաշրջիկների համար: Ամանորյա գիշեր-2012-ը Պրահայի հուրանոցում կարժենա միջինում 361 եվրո երկհոգանոց մեկ սենակի համար, այն դեպքում, որ սովորաբար դեկտեմբերին Պրահայում մեկ համարը արժե 98 եվրո, հաղորդում է  Le Tourizme du Qoutidien-ը:

Փարիզում զբոսաշրջիկները ստիպված են վճարել միջինում 239 եվրո դեկտեմբերի 31-ի գիշեր-հունվարի 1-ի առավոտվա համար, իսկ դեկտեմբերին սովորաբար հնարավոր է համար գտնել 160 եվրոյով: Վենետիկում, Ամստերդամում և Էդինբուրգում` 250 եվրո, Բարսելոնում` 200 եվրո (դեկտեմբերի այլ օրերին` 103 եվրո):

Բրյուսելում  ամանորին  հյուրանոցի միջին գինը կնվազի 2%-ով, Աթենքում` 9%-ով, իսկ Սթոքհոլմում` 13%-ով` համեմատած դեկտեմբերի այլ օրերի հետ: Ամենաբյուջետային տոնական ընթրիքը առաջարկում են Աթենքում, Լիսաբոնում, Սեվիլիայում և Վալենսիայում` 100 եվրոյից ոչ ավել:

You might also like