Պրահայում այս տարվա ամանորյա տոնավաճառը կբացվի մեկ ամիս շուտ: Ամանորյա միջազգային տանավաճառը` կազմակերպված Պրահայի դիվանագիտական կորպուսի անդամների գործընկերների ասոցիացիայի կողմից, տեղի կունենա նոյեմբերի 13-ին, հայտնում է iLoveCz.ru-ն:
Բարեգործական դիվանագիտական տոնավաճառը կբացվի մայրաքաղաքային Hilton հյուրանոցում ժամը 10.00 -ից 17.00-ը: Բոլորը դեսպանատները, որոնք գտնվում են Պրահայում, իսկ նրանք հիսունից պակա չեն, տոնավաճառում ներկայացնում են իրենց ազգային ապրանքները, հուշանվերները, մթերքները և, նույնիսկ, ազգային խոհանոցի ուտեստները:
Անցած տարի ամանորյա տանավաճառի բացումը կատարել է Չեխիայի Հանրապետության առաջին տիկին Լիվիա Կլաուսովան: Վաճառքից ստացված հասույթը գնում է բարեգործության, իսկ այցելուները կարող են ձեռք բերել օրիգինալ ամանորյա նվերներ իրենց հարազատների համար կամ վիճակախաղով շահել հետաքրքիր մրցանակներ: Դիվանագիտական տոնավաճառի տոմսը արժե ընդամենը 50 կրոն: Ամանորյա վիճակախաղը սկսվում է 15.30: