Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը Չեխիայի մայրաքաղաքը ընդգրկել է ձմեռային հանգստի համար աշխարհի տասը լավագույն քաղաքների ցանկում. հայտնում է Novinky.cz-ը: Պրահան, ամերիկյան լրագրողների կարծիքով, ձմռանը հեքիաթային ոի է ունենում, որին նպաստում են տանիքների ձյունը, Հին քաղաքի փողոցների սալահատակները, հռոմեական ճարտարապետությունը և գազային լապտերները:
CNN-ը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս անպայման այցելել Պրահայի սրճարաններից մեկը և Սուրբ Ծննդյան տոնավաճառներ, ինչպես նաև` թատրոն, որտեղ 1787 թվականին տեղի ունեցավ Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի պրեմիերան: Ցանկում հայտնվել են նաև Զալցբուրգը, Ամստերդամը, Նագանոն, Ռեյկյավիկը, Բեռլինը , Օտտավան, Վաշինգտոնը, Էդինբուրգը և Տրոմսոն (Նորվեգիա): Ինչպես արդեն հաղորդել է «Փարիզյան Էքսպրեսսը»` այս տարի օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը Չեխիայում կարող է աճել 1-2 %-ով և հասնել 7.3 միլիոն մարդ ռեկորդային ցուցանիշի:
Ամենաշատ օտարերկրացի զբոսաշրջիկներ սպասվում են Գերմանիայից` 1.33 միլիոն մարդ, որը 6-7 %-ով պակաս է, քան նախորդ տարի: Երկրորդ տեղում հայտնվել են ռուսները, որոնց թիվը, ըստ կանպատեսումների, կավելանա 8 %-ով և կկազմի 749 հազար մարդ: Ռուսները առավել հաճախ այցելում են Չեխիա ձմեռային արձակուրդներին, այդ պատճառով հստակ թիվը պարզ կլինի տարվա ընթացքում: